Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Nikol Pashinyan

Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև հնարավորություն են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել հանուն մարդկության առաջընթացի։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե աշխարհը փոխելու, ավելի լավը դարձնելու ինչպիսի իշխանություն է թաքնված յուրաքանչյուր անհատի ներսում եւ որ այդ իշխանությունը բացահայտելու միակ վստահելի ճանապարհը կրթությունն է:

Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ


Դափնեկիրներ


Hakqb Arshakyan

Տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային լիդերներին հյուրընկալելը մեծ իրադարձություն է մեզ համար։ Նրանք մարդիկ են, որ փոխել են աշխարհը։
ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնումն առաջին հերթին մեզ համար հնարավորություն է նրանց ունեցած ներդրումը գնահատելու, նրանցից սովորելու, ոգեշնչվելու ու աշխարհին ավելի լայն հայացքով նայելու։
Որպես բարձր տեխնոլոգիական և ինժեներական ոլորտը գերակա հայտարարած և գիտատեխնիկական ոլորտում հարուստ անցյալ ու խոստումնալից ապագա ունեցող երկիր` մեր նպատակը ոչ միայն Հայաստանում ոլորտը զարգացնելն է, այլև երկարաժամկետ առումով համաշխարհային գիտատեխնիկական կյանքում ներդրում ունենալը։
Այս իմաստով առաջատարներին ճանաչելն ու նրանց գործերը վերագնահատելը անփոխարինելի փորձառություն են։

Հակոբ Արշակյան Մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար


Հովիկ Մուսայելյան

Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, եւ ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին եւ ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ եվ մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները դառնալու տարածաշրջանային կենտրոն եվ կարեվոր դերակատար:

Հովիկ Մուսայելյան Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն, Երևան, Հայաստան


Ռալֆ Յիրիկյան

«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկիրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարևոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում և ՏՀՏ համայնքի ու նաև երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների հանճարները, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրև երկրի մրցակցային առավելություն, այլև երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի:

Ռալֆ Յիրիկյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն, Երևան, Հայաստան


Նորություններ