Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սիսքո սիսթեմզ» ընկերության գլխավոր տնօրենին

Մարիո Մացցոլա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սիսքո սիսթեմզ» ընկերության գլխավոր տնօրենին

By In Նորություններ On November 14, 2015


mazzola-churchՆոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սիսկո սիսթեմզ» ընկերության ավագ փոխնախագահ, գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլային` ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանի: 
Հանդիպմանը Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մարիո Մացցոլայի գլխավորած ընկերության կարևոր ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում` ուրախություն հայտնելով նաև, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար սահմանված մրցանակն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնվելու է վերջինիս:
Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիար Մացցոլայի ներկայությունը Հայաստանում մեծ օգտակարություն պիտի ունենա և խանադավառություն պարգևի հատկապես ոլորտի երիտասարդ մասնագետներին: 
Իր սրտի խոսքն ասաց նաև տիար Մարիո Մացցոլան` նշելով, որ այս օրերին Հայաստանում ամենուրեք զգացել է հայ ժողովրդի ջերմությունը: «Սիսկո սիսթեմզ» ընկերության տնօրենը նաև մեծ պատիվ նկատեց նման մրցանակի արժանանալը: 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես գիտության և մշակույթի գործիչներին Եկեղեցու կողմից ցուցաբերվող աջակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Մարիո Մացցոլան խոսեցին նաև 2015 թվականին հիշատակվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և ծրագրվող միջոցառումների մասին:

Աղբյուր՝ http://www.armenianchurch.org/


About the Author

admin

Leave a comment