Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ասուլիս`նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը

Նախագահի մրցանակաբաշխություն

Ասուլիս`նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը

By In Նորություններ On April 18, 2015


18.04.15-3615ասուլիս

Մրցանակաբաշխության նպատակի, հնգամյա ձեռքբերումների և Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման թեմային են անդրադարձել բանախոսներ Վիգեն Սարգսյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), Հովիկ Մուսայելյանը (մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ), Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն), Թոնի Մորոյանը («Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ), Արմէն Տէր Կիւրեղեանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ): ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:  Անցյալ տարի ՀՀ Նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, ով մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում: Մի քանի օր առաջ, ՀՀ Նախագահին նամակով դիմելով, պարոն Մացոլան պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանի ամերիկյան համալսարանին: Ի դեպ, ՀՀ Նախագահի մրցանակակակիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելությունից հետո ցանկացել է մեր երկրի մասին տպավորություններով կիսվել իր հեղինակած գրքում, որը լույս կտեսնի մոտ ապագայում: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից:


Աղբյուր՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=26032 


About the Author

admin

Leave a comment