Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Լուի Պուզեն. ԱՄՆ-ն ինֆորմացիոն մոնոպոլիա է ստեղծել

Լուի Պուզեն

Լուի Պուզեն. ԱՄՆ-ն ինֆորմացիոն մոնոպոլիա է ստեղծել

By In Նորություններ On November 10, 2016


Ժամանակակից ինտերնետի ստեղծողներից մեկի՝ ֆրանսիացի Լուի Պուզենի կարծիքով ԱՄՆ-ն ինֆորմացիոն մոնոպոլիա է ստեղծել: Այս մասին մասնագետը խոսեց նոյեմբերի 7-ին Թումո ստեղծարար կենտրոնում տեղի ունեցած դասախոսության ժամանակ:

TCP/IP պրոտոկոլի ստեղծման ակունքներում կանգնած հեղինակավոր մասնագետի կարծիքով՝ ներկա պահին տեխնոլոգիական եւ ռազմական գործոնները չափից շատ են ազդում ցանցի կառավարման քաղաքականության վրա:

«Ներկայումս ԱՄՆ-ն, կարելի է ասել, մոնոպոլ վերահսկողություն է հաստատել ցանցի վրա: Դոմենային անունների համակարգը (Domain Naming System, DNS) կառավարվում է ԱՄՆ կառավարության համար աշխատող VeriSign ընկերության կողմից: Հաշվի առնելով այս փաստը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն կարող է վերահսկել ցանկացած կայք կամ դոմեն, եթե դրանք պատկանում են ամերիկյան ընկերությանը կամ դրանց մասնաճյուղերին»,- ասում է Լուի Պուզենը:

Մասնագետի կարծիքով՝ պետք է վերջ դնել ԱՄՆ-ի՝ DNS ոլորտում գերիշխանությանը:

Թվային ինքնիշխանության խախտումն ու առանց թույլտվության օգտատերերի անձնական տվյալների օգտատործման խնդիրը հատկապես շրջանառության մեջ մտավ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Այն ժամանակ պարզվեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ամբողջ աշխարհով մեկ իրականացնում էին քողարկված լրտեսություն:

Խոսելով համաշխարհային ցանցի ապագայի մասին՝ Լուի Պուզենն ասաց. «Իմ կարծիքով՝ ինտերնետ-հանրությունը երկու մասի կբաժանվի՝ չինական եւ մնացյալ աշխարհի, քանի որ Չինաստանն առաջիններից է, որ հասկացել է Միացյալ Նահանգներից՝ ինտերնետով ինֆորմացիայի փոխանցման ոլորտում անկախանալու անհրաժեշտությունը»,- հավելել է նա:

Լուի Անրի Պուզենը ցանցերի մասին գրեթե հարյուր գրքերի հեղինակ է եւ մեծ ներդրում ունի TCP/IP պրոտոկոլի ստեղծման եւ զարգացման գործում: Նա Եղիսաբեթ թագուհու ճարտարագիտության ոլորտի մրցանակի դափնեկիր է (2013 թ.), Պատվավոր Լեգեոնի ասպետ (2003 թ.), իսկ նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի կողմից կստանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար հեղինակավոր մրցանակը:

Աղբյուրը՝ news.am


About the Author

admin

Leave a comment