Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Լուի Պուզեն. «Ուրախ եմ լինել մի երկրում, որտեղ համացանցն արագ զարգանում է»

Լուի Պուզեն

Լուի Պուզեն. «Ուրախ եմ լինել մի երկրում, որտեղ համացանցն արագ զարգանում է»

By In Նորություններ On November 10, 2016


Հայաստանը բավականին ակտիվ է համացանցի հետ աշխատանքի առումով, այն ներգրավված է բոլոր ոլորտներում, բիզնես միջավայրում ևս ակտիվորեն  օգտագործվում է, Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ. մրցանակակիր, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենը:

Նա հույս էլ հայտնել, որ իր այցելությունը հետագայում Հայաստանի ու Ֆրանսիայի այս ոլորտի մասնագետների համագործակցության համար դրական նախադեպ կլինի:

Հուսամ՝ այդ համագործակցությունն օգտակար կլինի ոչ միայն բիզնեսի,այլև ողջ բնակչության համար-,նշել է Պուզենը:

Բուհի գիտական խորհրդի որոշմամբ Լուի Պուզենը պատվավոր դոկտորի կոչում  է ստացել:

Մեծ պատիվ է  նման գիտական, հետազոտական հաստատության կողմից պատվավոր դոկտորի կոչում ստանալը, հատկապես, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման ուղի բռնած երկրներից է,-ասել է Պուզենը:

Աղբյուրը՝ vesti.am


About the Author

admin

Leave a comment