Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մարիո Մացցոլա. «Իմ ամենափայլուն գաղափարները ծնվել են քննարկումների ժամանակ»

Մարիո Մացցոլա

Մարիո Մացցոլա. «Իմ ամենափայլուն գաղափարները ծնվել են քննարկումների ժամանակ»

By In Նորություններ On November 14, 2014


mazzola-aravot«Ես խոսքեր չունեմ, շատ զգացված եմ, որ արժանացա պատվավոր դոկտորի կոչում ստանալու պատվին»,- այսօր Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում այս շնորհակալական խոսքերով սկսեց իր ելույթը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. մրցանակի դափնեկիր, «Cisco systems» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, որն այսօր հանդիպեց Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ։ Այսօր Մարիո Մացցոլային տրվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում: Մարիո Մացցոլան ուսանողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց իր աշխատանքային փորձով, հաջողություններով, խորհուրդներ տվեց ուսանողներին իրենց հետագա կարիերայում լավ արդյունքներ գրանցելու համար: 

Մարիո Մացցոլան ամերիկյան Cisco systems ընկերության զարգացման գծով տնօրենն է: Ընկերությունը զբաղվում է ցանցային սարքավորումների արտադրությամբ եւ վաճառքով: Մարիո Մացցոլան ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում իր դասախոսությունը սկսեց հետեւյալ պատմությամբ. «Երբ ես ուսանող էի, մեր քոլեջում աղջիկների թիվը բավականին փոքր էր, երբ ես ավարտեցի Բոլոնիայի համալսարանը՝ ընդամենը երկու աղջիկ կար մեր կուրսում: Սակայն այն ընկերությունում, որտեղ ես հիմա աշխատում եմ՝ Cisco systems-ում, կա հատուկ կանոնադրությունը, որով պաշտպանվում են կանանց իրավունքները, մենք առաջ ենք քաշում նրանց, մենք կանանց գնահատում ենք ըստ նրանց ներդրումների, գրանցած արդյունքների, արդյունավետության համար»: Մարիո Մացցոլայի խոսքով՝ Cisco systems-ը մեծ ներդրում ունեցավ հետագայում ՏՏ ոլորտի այլ ընկերությունների զարգացման համար:Ներկայումս Cisco systems-ի պատվիրատուներն են այնպիսի ընկերությունները, ինչպիսիք՝ Facebook-ը, Microsoft-ը, Amazon-ը: Ուսանողների հետ մի շարք մասնագիտական թեմաների շուրջ դասախոսություն կարդալուց հետո, Մարիո Մացցոլան սկսեց պատասխանել նրանց հարցերին: ՀՊՃՀ ուսանողներից մեկը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ է հարկավոր ճարտարագիտական համալսարանում սովորող ուսանողի համար դառնալ այնպիսի ընկերության աշխատակից, ինչպիսին Cisco systems-ն Է: Մարիո Մացցոլայի պատասխանը սպառիչ էր. «Ամենակարեւորը, որ այն, ինչի վրա աշխատում եք, անեք մեծ եռանդով: Եղեք բաց, շփվեք տարբեր մարդկանց հետ: Եթե դուք ունեք որեւէ գաղափար եւ եթե չկիսվեք այդ գաղափարներով ոչ ոքի հետ, չեք կարողանա հաջողության հասնել: Ես խոստովանում եմ, որ կյանքում իմ ամենափայլուն գաղափարները ծնվել են քննարկումների ժամանակ: Ճարտարագիտությունը այնպիսի մասնագիտություն է, որը մեծ շփում է պահանջում մարդկանց հետ, գաղափարների իրականացման համար, նախ եւ առաջ, պետք է ունենալ լավ թիմ եւ համատեղ աշխատելու կարողություն»: Մարիո Մացցոլան վստահ է, որ ՀՊՃՀ ուսանողները կարող են համալրել Cisco systems-ի շարքերը. «Cisco-ն թարմ կադրերի կարիք միշտ էլ ունի: Այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է, միշտ էլ արժեքավոր ճարտարագետների համար Cisco-ում տեղ կգտնվի»: ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն էլ շնորհակալություն հայտնեց Մարիո Մացցոլային իր այցի համար եւ նշեց, որ ՀՊՃՀ-ն լինելով երկրում առաջատար գիտա-տեխնիկական բուհ, կարեւորում է տեխնիկական կրթության դերը գիտահեն տնտեսության զարգացման գործում: 

Աղբյուր՝ http://www.aravot.am/


About the Author

admin

Related Posts

Comments are closed here.