Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մեր մասին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

2

009 թվականի հուլիսի 6-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի (Համաշխարհային ՏՏ մրցանակ) հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Սկսած 2009 թվականից, մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի , ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե և ադամանդե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Մեդալի ձևավորման համար օգտագործվել է «Զվարթնոցի արծիվ» հուշարձանի արծվի քանդակը:Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռ.Ս. Իսրայելյանը և քանդակագործ Ե.Ս. Քոչարը:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: