Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար սահմանված մրցանակը սկսել է ուղիղ ծառայել իր կոնցեպտին

Վ. Սարգսյան

Նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար սահմանված մրցանակը սկսել է ուղիղ ծառայել իր կոնցեպտին. Վ. Սարգսյան

By In Նորություններ On March 18, 2015


1.thumb

ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային  ներդրման համար սահմանված  մրցանակը սկսել է ուղիղ  ծառայել այն գաղափարախոսությանն  ու կոնցեպտին, որի հենքի վրա   2009-ին սահմանվեց այն:
Այս մասին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման  համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` մանրամասնելով, թե  մեր   երկիրը  ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինչ  նշանակալից հաջողություններ է արձանագրել:
Իսկ ՀՀ Նախագահի մրցանակի հիմնական գաղափարախոսությունն է`  համաշխարհային ՏՏ ոլորտում առաջատարներին բերել մեր երկիր և ցույց տալ Հայաստանի ներուժը:


«Հաճելի է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները,  որոնք Հայաստան են գալիս զուտ outsoursing-ի տրամաբանությամբ, այսինքն` որոշ  ծառայություններ դուրս  պատվիրակելու համար, տեղափոխվում են  հետազոտությունների զարգացման դաշտ։ Այսինքն` տեսնում են այն ներուժը, որ հայ երիտասարդությունն ունի ՏՏ ոլորտում ավելի մեծ դերակատարում ունենալու համար»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:


Հիշեցնենք,ո ր  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է 2009-ին:  Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած  այն անձանց, ովքեր տեխնոլոգիական, կրթական կազմակերպչական , ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:


Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ՏՏ ոլորտում Հայաստանի արձանագրած  հաջողությունները չափազանց կարևոր են մեր երկրի ու տնտեսության համար, որովհետև ՏՏ տեխնոլոգիաները  ամենանվազ կախվածն են ճանապարհային ենթակառուցվածքներից և այս արտադրանքի  արտահանումը չունի այն  սահմանափակումները , որոնք  կարող են ունենալ  ՀՀ-ում արտադրվող մյուս ապրանքները:


«Եվ երկրորդ, Հայաստանում, սա  գիտահեն ոլորտ է  և  գիտահեն տնտեսությունը ՀՀ հռչակված  առաջնահերթություն է և հնարավորություն է տալիս շեշտը դնել որակյալ կրթության և հետևաբար, բարձր  վարձատրությամբ  աշխատուժի վրա»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:


Սա, նրա խոսքով, շատ կարոր է  ոչ միայն  երիտասարդ սերնդին ՀՀ-ում պահելու, այլևս  դրսից հայ երիտասարդների համար գրավիչ պայմաններ ստեղծելու առումով: Ունի նաև իր հոգեբանական   կողմը, քանի որ, սա ի ցույց է դնում, որ Հայաստանի  հասարակությունը ազատական հասարակություն է, իսկ « ՏՏ-ն ստեղծագործ ոլորտ է, որը նպաստում է այդ ազատականությանը»։
Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ  2017-ին  Հայաստանում  ունենալու ենք համաշխարհային նշանակության իրադարձություն`  տեղեկատվական տեխնոլոգիաների գագաթնաժողով,  որին ներկա կլինեն ոչ միայն  առաջատար  ընկերությունների ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ պետությունների ղեկավարներ:


Երկրները, որտեղ անցկացվում է այդ միջոցառումը, ըստ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, հատուկ դերակատարություն են ստանձնում ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզում:


Ինչպես տեղեկացրեց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը` Նախագահի առաջին մրցանակը 2010-ին ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը:  «Ափլ քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդ մրցանակակիրն է, «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ ֆեդերիկո ֆաջինը ` երրորդ մրցանակակիրը, չորրորդը`կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ» նախկին  գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչիի» գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:
2014-ին էլ ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան: Մի քանի օր առաջ , ՀՀ նախագահին նամակով դիմելով , պարոն Մացոլան պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, ինչի մասին տեղեկացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:


Մրցանակաբաշխությունը ֆինանսավորող «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»  ընկերության գործադիր նախագահ Ռալֆ Յիրիկյանն էլ  հայտարարեց.  «Այս ծրագիրը մի քիչ նպաստում է այն իրականությանը, որ մեր երկրի անունը, մեր` Տ Տ ոլորտում կարողության  ճանաչումը, ավելի տարածել աշխարհում և երբ  ստանում են այս մրցանակը,, հանդիպում են ունենում իրենց շրջանակների հետ իրենք մեծատառերով տարածում են մեր երկրի մասին իրենց լսածը, տեսածը, տեսածը և  փորձը»:
Հետևաբար, «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»  ընկերությունն իրականացնում է նման ծրագրերի ֆինասնավորում, բացի կրթական և այլ ոլորտներում ծրագրերին աջակցությունից:


«Վիասֆեր ինթերնեյշնլ»  ընկերության գործադիր նախագահ Թոնի  Մորոյանը, կանխատեսեց ապագայում ՏՏ ոլորտում Նոբելյան մրցանակ: Նա նկատեց, որ   60-70 տարի ՏՏ լորտում  ներդրումներ անող  Հնդկաստանի արդյունքներին Հայաստանը հասել է 10 տարում:

 


Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/18/vigen-sargsyan/1650374


About the Author

admin

Leave a comment