Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակներ են բաշխվել

Համաշխարհային ներդրում

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակներ են բաշխվել

By In Նորություններ On April 18, 2015


1.thumb

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ագեան» սրահում կայացել է մամլո ասուլիս` նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մրցանակաբաշխության նպատակի, հնգամյա ձեռքբերումների և Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման թեմային են անդրադարձել բանախոսներ Վիգեն Սարգսյանը
(ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), Հովիկ Մուսայելյանը (մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ), Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն), Թոնի Մորոյանը («Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ), Արմէն Տէր Կիւրեղեանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ):
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:
Անցյալ տարի ՀՀ Նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, ով մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում: Մի քանի օր առաջ, ՀՀ Նախագահին նամակով դիմելով, պարոն Մացոլան պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանի ամերիկյան համալսարանին:

Ի դեպ, ՀՀ Նախագահի մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելությունից հետո ցանկացել է մեր երկրի մասին տպավորություններով կիսվել իր հեղինակած գրքում, որը լույս կտեսնի մոտ ապագայում:
Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից:

 


Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/18/viva-cell/1650233


About the Author

admin

Leave a comment