Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

$30 մլն ներդրում, 2000 աշխատատեղ. «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի արարողությունն է եղել

Դր․Ջեյմս Թրուշարդ

$30 մլն ներդրում, 2000 աշխատատեղ. «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի արարողությունն է եղել

By In Նորություններ On December 5, 2018


Երևանի Բագրևանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, արարողությանը ներկա էր նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, առնվազն 20 կազմակերպության հիմնում։

Նախագծի իրականցման համար ներդրվել է $30 մլն։

Աղբյուր` a1plus.am/1651991.html


About the Author

admin

Leave a comment