Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Ցուգիո Մակիմոտո

Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

By In Նորություններ On August 15, 2014


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր անձնավորությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան մեծ ուշադրության է արժանացել մեր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, ինչը կնպաստի ՏՏ բնագավառի և հետազոտությունների իրականացման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»:
Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է: Ցուգիո Մակիմոտոն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան և կարևորել է նաև ճապոնական ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի սերտացման հեռանկարները և մտքեր փոխանակել ՀՀ-ում ՏՏ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:


About the Author

admin

Leave a comment