Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին

Դր․Ջեյմս Թրուշարդ

Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին

By In Նորություններ On December 5, 2018


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը՝ ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում «սմարթ» լուծումների ներդրման և կատարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Քաղաքապետը մասնավորապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրների՝ տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարեփոխման հարցում:

«Խելացի քաղաքի գաղափարի հիմքում շարժման կառավարումն է՝ սկսած էլեկտրոնային չվացուցակների ներդրումից, կանգառների կահավորումից, լուսացույցերից, կայանատեղիների կառավարման կենտրոններից և այլն», – ասել է Հայկ Մարությանը՝ ակնկալելով ընկերության աջակցությունը և ակտիվ համագործակցությունը «սմարթ» հայեցակարգի մշակման և հետագա ծրագրերի իրականացման հարցում:
Ջեյմս Թրուշարդն իր հերթին ժամանակակից քաղաքի զարգացման հարցում կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը:
«Նեյշնըլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերությունը վիրտուալ սարքավորումների տեխնոլոգիաների և ավտոմատացված թեստավորման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակման և պատրաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
Ջեյմս Թրուշարդը Հայաստանում է գտնվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:

 

Աղբյուր ` yerevan.am/am/news/hayk-marowt-yann-endownel-e-amerikyan-neyshnel-inst-rowment-s-enkerowt-yan-nakhagah-jeyms-t-rowshard/


About the Author

admin

Related Posts

Leave a comment