
Եվգենի Կասպերսկի
Գլխավոր տնօրեն, Kaspersky Lab
Կիբերանվտանգության հարցեր ուսումնասիրելը Եվգենի Կասպերսկին սկսել է պատահական՝ իր համակարգչի մեջ հայտնաբերելով Cascade վիրուսը 1989 թ.: Կրիպտոգրաֆիայի ոլորտում ստացած մասնագիտական կրթությունը օգնեց նրան ուսումնասիրել այդ վիրուսը, հասկանալ դրա վարքը եւ ստեղծել իր կյանքում առաջին քոմփյութերային հակաթույնը: Դրանից հետո Եվգենին սկսեց էլ ավելի հետաքրքրվել վնասատու քոմփյութերային ծրագրերի եւ դրանցից պաշտպանվելու միջոցների երեւույթով: Նրա կողմից անձամբ ստեղծված հակավիրուսայինմոդուլների էկզոտիկ հավաքածուն հետագայում հիմք դարձավ «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային բազայի համար: Այսօր այն պարունակում է 100 միլիոնից ավել գրառումներ վնասատու ծրագրերի մասին եւ հանդես է գալիս որպես աշխարհի ամենալայն տվյալների բազա:
1990 թ. Եվգենի Կասպերսկին մի խումբ համախոհների հետ սկսեց AVP Toolkit Pro հակավիրուսային ծրագրի ստեղծումը: Չորս տարի անց Համբուրգի համալսարանի լաբորատորիան ճանաչեց այն որպես ամենաարդյունավետը բոլոր տարածված հակավիրուսային լուծումների մեջ:
1997 թ. Կասպերսկին՝ իր գործընկերների հետ միասին որոշում է հիմնել անկախ ընկերություն եւ դառնում է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիրներից մեկը: Այդ պահից սկսած Եվգենի Կասպերսկին ընկերության հակավիրուսային հետազոտությունների անփոխարինելի ղեկավարն է: 2007 թ. նա նշանակվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն:
Այսօր «Կասպերսկու լաբորատորիան» ամենադինամիկ զարգացող ընկերություններից մեկն է տեղեկատվական անվտանգության ոլորտում, որը գործում է աշխարհի գրեթե 200 երկրներում: Ընկերությունում զբաղված են մոտ 3000 բարձրորակ մասնագետներ, իսկ «Կասպերսկու լաբորատորիայի» տեղական ներկայացուցչությունները գործում են 30 երկրներում: Ընկերության ստեղծած արտադրանքը եւ տեխնոլոգիաները պաշտպանում են ավելի քան 300 միլիոն օգտագործողների ամբողջ աշխարհում:
Եվգենի Կասպերսկին բազմիցս արժանացել է միջազգային մրցանակների՝ տեխնոլոգիական, գիտական եւ ձեռնարկատիրական նվաճումների համար: 2011 թ. հայտնի միջազգային հրատարակչություն SYS-CON Media-ն ճանաչեց նրան տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ ղեկավար: 2012 թ. նա ստացավ Պլիմուտի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Բացի դրանից, 2012 թ. Foreign Policy Magazine ամսագիրը ներառեց Եվգենի Կասպերսկուն Top Global Thinkers ցուցակում՝ տեղեկատվական անվտանգության անհրաժեշտության գաղափարը աշխարհի մակարդակով առաջ մղելու համար:
Ֆոտոարխիվ
Վիդեոարխիվ