Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մարիո Մացցոլա

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2014 թվականի դափնեկիր

Mario Mazzola

Մարիո Մացցոլա

Զարգացման գծով նախագահ, Cisco systems

Մարիո Մացցոլան հանդիսանում է Cisco ընկերության զարգացման գծով նախագահ: Insieme թիմը, որը նրա անմիջական ղեկավարության տակ է, կառուցում է ապագա սերնդի հաշվիչ կենտրոնի լուծումներ իր ծրագրային սահմանված ցանցային տեսլականով՝ աշխատածրագրային ենթակառուցվածքով, եւ պատասխանատու է Cisco-ի Merchant and Merchant plus Switching պորտֆոլիոյի, ինչպես նաեւ Nexus 3000 եւ 9000 պորտֆոլիոների համար: Նախկինում՝ մինչեւ Cisco-ն ձեռք բերեց Insieme-ին, որն էլ տեղի ունեցավ 2013թ.-ի նոյեմբերին, Մարիո Մացցոլան ղեկավարել եւ համահիմնադրել է Insieme Networks կորպորացիան: Լինելով 21 տարվա Cisco–ի վետերան՝ Մարիոյի կյանքի հիմնական սկզբունքներն են շփումը, վստահությունը, արդարությունը, եւ այնպիսի միջավայրի ստեղծումը, որը աճի հնարավորություն կտա:

Մինչ Insieme-ը Մարիոն հանդիսացել է Cisco ընկերության տեխնոլոգիական խմբի Ավագ փոխնախագահ, որի արդյունքում բիզնեսն աճել է մինչեւ բազմամիլիարդավոր դոլարային գործունեության՝ այսպիսվ զբաղեցնելով ԱՄՆ մասնաբաժինների շուկայի առաջին տեղը, միեւնույն ժամանակ 2-դը Եվրոպայում: Այդ բիզնեսը սկսել է Nuova Systems-ի ձեռքբերմամբ, որը հիմնադրվել եւ ղեկավարվել է նրա կողմից՝ որպես նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի: Nuova Systems-կենտրոնացել է հաշվիչ կենտրոնի փոխակերպումների, կառուցելով Nexus 2K, 5K, Unified Fabric եւ the Unified Computing system-ը:

Մինչ Nuova Systems-ի ղեկավարումը, Մարիո Մացցոլան զբաղեցրել է Cisco ընկերության զարգացման գծով գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ դերում նա պատասխանատու էր Cisco-ի ընդհանուր գիտահետազոտական ռազմավարության, ինչպես նաեւ ողջ ինժեներական կազմակերպության ղեկավարության համար, որը բաղկացած էր 11 տարբեր տեխնոլոգիական խմբերից (IOS Technologies, internet Switching & Services, Core Routing, Network Management Services, Optical, Storage, Voice, Aggregation, access, Ethernet Access, Wirelss): Բացի այս, Մարիոն եղել է նոր բիզնես վենչուրների գծով ավագ փոխնախագահ եւ բիզնեսի ձեռներեցության գծով ավագ փոխնախագահ:

Որպես նոր բիզնես վենչուրների գծով ավագ փոխնախագահ՝ նա ղեկավարում էր նոր տեխնոլոգիաների ինկուբացիոն եղանակով ուսումնասիրությունները, որն էլ աջակցել է Cisco-ի բիզնես ռազմավարություններին: Նրա ուղղորդման եւ ղեկավարության տակ Cisco-ն ձեռք է բերել բոլոր խոշոր ընկերությունները, որոնք Crescendo-ի հետ զուգահեռ հիմք են դարձել Cisco-ի՝ բազմամիլիարդավոր դոլարային բիզնեսի: Ձեռք բերված ընկերություններից են Kalpana, Granite, եւ Grand Junction: Բիզնեսի ձեռներեցության գծով ավագ փոխնախագահի դերում նա օգնել է ուղղորդել Cisco-ի ռազմավարությունները, համաշխարհային վերջնական լուծումները, եւ տվյալների, ձայնի եւ վիդեոյի կոնվերգենցիան:
Մինչ Cisco-ում աշխատելը Մարիոն եղել է համահիմնադիր եւ աշխատել է որպես նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Crescendo-ում: Երեք տարվա ընթացքում նա օգնել է բարձրացնել Crescendo-ի ընթացիկ տեմպերի ցուցանիշը մինչեւ մոտավորապես 15 միլիոն: Ձեռքբերումից հետո Crescendo-ն դարձավ Cisco-ի աշխատանքային բիզնես բաժանմունք, որտեղ Մարիոն զբաղեցնում էր փոխնախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնները: Մարիոն նաեւ համահիմնադրել է եւ աշխատել է որպես ինժեներական գծով փոխնախագահ David Systems ընկերությունում, որը զբաղվում է PBX տեխնոլոգիաների (ձայն) եւ լոկալ ցանցային տեխնոլոգիաների (տվյալներ) ինտեգրմամբ:
Մարիո Մացցոլան ունի մագիստրոսի կոչում էլեկտրական ճարտարագիտության մասնագիտությամբ՝ տրված Իտալիայի Բոլոնյայի համալսարանից: Նա ճանաչված առաջատար է ցանցային եւ հեռահաղորդակցական ոլորտում, ով սկիզբ է դրել կոմուտացիային: Նա պատենտներ ունի ցանցային տեխնոլոգիաների ասպարեզում, որը ներառում է տվյալների փոխանցում, ձայնի եւ տվյալների ինտեգրացիա, Ethernet-ի միջոցով ձայնային փոխանցում, եւ UCS-ի հիշողության ընդլայնում:

Ֆոտոարխիվ