Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ցուգիո Մակիմոտո

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2013 թվականի դափնեկիր

makimoto1

Ցուգիո Մակիմոտո

Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն

Դր. Մակիմոտոն Ճապոնիայի ՏՏ արդյունաբերության ամենաարդյունավետ տեսլական ունեցող մարդկանցից մեկն է: Նա ընդլայնել է տեխնոլոգիայի սահմանները ասպարեզ բերելու արդի կիսահաղորդչային և արտապատկերող սարքեր պարունակող կառուցվածքային բլոկներ: Այդ կառուցվածքային բլոկները խթանել են էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը և ստեղծել են այն էլեկտրոնային սարքերի մեծ մասը, որոնք1970-ներից մինչ այժմ փոխել են աշխարհը և ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մոտեցումները փոփոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Smart քարտեր, Smart հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, համակարգչային տաբլետներ, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, համակարգիչներ, HDTV, հեռահաղորդակցություն, ռոբոտիքս և ավտոմատացում, էլեկտրոնային խաղեր, բջջային սարքեր, ինտերնետ, սոցիալական ցանցեր և այլն:

Նրա հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն տվեցին իրեն հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Հիտաչի ընկերությունում Դր. Մակիմոտոն ծառայել է որպես ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության  ավագ գործադիր տնօրեն: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել բարձր տեխնոլոգիաների միջազգային և արդյունաբերական խմբերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես Sony Corporation ընկերության ավագ կորպորատիվ խորհրդական, Սինգապուրի Ազգային գիտության և տեխնոլոգիայի խորհրդի խորհդատվական կոմիտեիանդամ, Սինգապուրի Chartered Semiconductor Manufacturing ընկերության խորհրդի տնօրեն, UC Berkley համալսարանի արդյունաբերություն խորհրդատվական խորհրդի անդամ, PDF Solutions ընկերության նախագահ, նա նաև նշանակալից դեր է ունեցել World SC խորհրդի հիմնադրման գործում:

Ներկայումս Մակիմոտոն Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության տնօրենն է և Թեքնովիժն ընկերության հիմնադիրն ու նախագահը: Նա նաև բարձրաստիճան խորհրդակցական պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Taiyo Nippon Sanso Corp, MicronicsJapan Corp և ԱՄՆ-ի Nantero Corp.: Դր. Մակիմոտոն ունի կիրառական ֆիզիկայի բակալավրի աստիճան Տոկիոյի համալսարանից,էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան Ստենֆորդի համալսարանից, ինչպես նաև գիտությունների թեկնածուի աստիճան Տոկիոյի համալսարանից: 1997թ.-ից նա առաջադրվել և դարձել է IEEE անդամ:

Նա արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, ինչպիսիք են IR-100 Award, Ichimura Award եւ Bellwether Award: Նա նաև մի շարք գրքերի և հրատարակությունների հեղինակ է:

Ֆոտոարխիվ