Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Քրեյգ Բարեթ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2010 թվականի դափնեկիր

1

Քրեյգ Բարեթ

Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ

Քրեյգ Բարրետը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ուսման բարելավման առաջատար պաշտպան է: Նա նաև սոցիալական և տնտեսական համաշխարհային ստանդարտների բարձրացման գործում տեխնոլոգիաների դերի կարևորության ճանաչման ջատագով է:

Քրեյգ Բարրետը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: 1957-1964թթ. սովորել է Կալիֆորնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Ստենֆորդի համալսարանում և ստացել է իր բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուի կոչումները նյութագիտության ասպարեզում: Ուսման ավարտից հետո սկսել է աշխատել Ստենֆորդի համալսարանի նյութագիտության և ճարտարագիտության դեպարտամենտում մինչև 1974թ.-ը` արժանանալով դոցենտի կոչման: 1972թ.-ին եղել է Դանիայի տեխնիկական համալսարանի Ֆուլբրայթ անդամ, իսկ 1964-1965թթ. եղել է NATO-ի պոստդոկտորանտուրայի անդամ Անգլիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիայում: Դոկտոր Բարրետը ավելի քան 40 տեխնիկական հրապարակումների հեղինակ է նյութերի հատկությունների վրա դրանց միկրոկառուցվածքի ազդեցությունների թեմայով և «Նյութերի ճարտարագիտության սկզբունքները» նյութագիտության դասագրքի հեղինակը: Դոկտոր Բարրետը ընդունվել է Ինտել կորպորացիա 1974թ.- ին և 1984-1990 թթ. ստանձնել է փոխնախագահի, ավագ փոխնախագահի և գործադիր փոխնախագահի պաշտոնները: 1992թ.-ին դոկտոր Բարրետն ընտրվել է Ինտել կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ և 1993թ.-ին նշանակվել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն: 1997թ.-ին նա դարձել է Ինտելի չորրորդ նախագահը, 1998թ.-ին` գլխավոր գործադիր տնօրենը, իսկ 2005թ.-ին` տնօրենների խորհրդի նախագահը: Մինչ 2009թ.-ի հունիսը դոկտոր Բարրետը հանդիսանում էր ՄԱԿ-ի Տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ու զարգացման միջազգային միության նախագահ, որը զբաղվում է համակագրգիչներն ու այլ տեխնոլոգիաները աշխարհի զարգացող հատվածներին հասցնելու խնդիրներով: Նա Achieve Inc. համանախագահն է, National Forest Foundation-ի փոխնախագահը, BASIS School Inc. տնօրենների խորհրդի նախագահը և հանդիսանում է Society for Science and the Public, Science Foundation Arizona & Dossia կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ: Դոկտոր Բարրետը Peter G. Peterson Foundation-ի, Thunderbird School of Global Management ֆակուլտետի խորհրդակցական խմբի անդամ & Irish Technology Leadership Group-ի պատվավոր նախագահ է: Վերջերս Բարրետը ԱՄՆ նախագահի կողմից ճանաչվել է մասնավոր հատվածի առաջատարներից մեկը՝ որպես ազգային կրթության, գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի նախաձեռնող և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ճանաչվել է Skolkovo Project-ի խորհրդակցական հանձնաժողովի միջազգային համանախագահ: Նա հանդիսացել է բազմաթիվ խորհուրդների, քաղաքական և կառավարական խմբերի անդամ, ինչպես նաև եղել է ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականության և բանակցությունների խորհրդատվական կոմիտեի ու Ամերիկյան առողջության տեղեկատվական հասարակության անդամ: Նա նաև հանդիսացել է Ուսանողների ձեռքբերումների բիզնես կոալիցիայի և Ազգային նորարարական նախաձեռնողական առաջնորդների խորհրդի համանախագահ, եղել է ԱՄՆ միջազգային բիզնեսի խորհրդի հոգաբարձուների խորհրդի և Քլինտոնի գլոբալ նախաձեռնողական կրթության խորհրդակցական խորհրդի անդամ: Դոկտոր Բարրետը նաև հանդիսացել է մի շարք խորհուրդների և կոմիտեների (National Governors՚ Association Task Force on Innovation America, National Infrastructure Advisory Council, Committee on Scientific Communication and National Security, U.S.-Brazil CEO Forum) անդամ, ինչպես նաև` Ճարտարագիտության ազգային ակադեմիայի նախկին նախագահ: Դոկտոր Բարրետը եղել է ԱՄՆ կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի, National Action for Minorities in Engineering խորհրդի և TechNet-ի տնօրենների խորհուրդների անդամ:

Ֆոտոարխիվ