Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ֆեդերիկո Ֆաջին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի 2012 թվականի դափնեկիր

3

Ֆեդերիկո Ֆաջին

Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ

Ֆեդերիկո Ֆաջինը ծնվել է 1941թ.-ին Իտալիայի Վիչենցա քաղաքում և 1960թ.-ին ավարտել է Վիչենցայի Ա. Ռոսսիի տեխնիկական ինստիտուտը: 1961թ.-ին տասնինը տարեկանում, Օլիվետի ընկերությունում աշխատելիս, նա նախագծել և կառուցել է փոքր փորձառական էլեկտրոնային համակարգիչ: 1961-1965թթ.-ին սովորել է ֆիզիկա Իտալիայի Պադուայի համալսարանում՝ ստանալով դափնեկրի աստիճան և արժանանալով ամենաբարձր գովասանքի: 1967թ.-ին Ֆաջինը միացել է Միլանի մոտակայքում Ագրատե Բրիանցա քաղաքում տեղակայված SGS-Fairchild ընկերությանը, որտեղ նա մշակել է ընկերության առաջին ՄՕԿ արտադրական գործընթացը և նախագծել է առաջին երկու կոմերցիոն ՄՕԿ ինտեգրալ սխեմաները (ԻՍ):

1968 թ.-ին Ֆաջինը ընդունվել է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում Fairchild Semiconductor գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ նա մշակել է ՄՕԿ սիլիկոնային փականային տեխնոլոգիան և առաջին կոմերցիոն սիլիկոնային փականային ինտեգրալ սխեման՝ Fairchild 3708-ը: Սիլիկոնային փականային տեխնոլոգիան առաջին ՄՕԿ ինքնահամադրվող փականային արտադրական գործընթացն էր, որը որդեգրվեց ամբողջ աշխարհում և հիմք հանդիսացավ ժամանակակից ԻՍ-ի համար:

1970-1974թթ.-ին Ֆաջինն աշխատել է Intel կորպորացիայում: 1970-1971թթ.-ին նա ղեկավարել է աշխարհում առաջին միկրոպրոցեսորի՝ 4004-ի և երեք այլ MCS-4 ընտանիքի ԻՍ-ի նախագծման ու զարգացման գործընթացը: 1971-1972թթ.-ին Ֆաջինը նաև նախագծել և վերահսկել է առաջին 8-բիտանոց միկրոպրոցեսորի՝ 8080-ի, ինչպես նաև Intel 8080 և Intel 4040 միկրոպրոցեսորների ստեղծումը: 1973-1974թթ.-ին Ֆաջինը ծառայել է որպես Intel-ի գիտահետազոտական խմբի ղեկավար:

1974 թ.-ին Ֆաջինը համահիմնադրել է Zilog-ը՝ առաջինն ընկերությունը, որն ամբողջությամբ նվիրված էր միկրոպրոցեսորների և միկրոհսկիչների նոր զարգացող շուկային: 1974-1980թթ.-ին Ֆաջինը ընկերությունում զբաղեցրել է տնօրենի, նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները: Zilog ընկերությունում Ֆաջինը մշակել, նախագծել և վերահսկել է Z80 միկրոպրոցեսորի ստեղծումը: Այն երբևէ արտադրված ամենահաջող միկրոպրոցեսորն է, որն առկա է լայնածավալ արտադրության մեջ մինչ այսօր:

1982 թ.-ին Ֆաջինը համահիմնադրել է Cygnet Technologies ընկերությունը, որը մշակել է առաջին անհատական ինտեգրացված ձայնային և տվյալների հաղորդակցման արտադրանքը: 1986թ.-ին Ֆաջինը համահիմնադրել է Synaptics ընկերությունը, որը մշակել է առաջին սենսորային պլանշետները, որոնք այժմ համատարած կիրառվում են նոտբուքներում և բջջային հեռախոսներում: 1987-1999թթ.-ին Ֆաջինը ծառայել է տնօրենի, նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոններում: 1999թ.-ի հունվարից 2008թ.-ը նոյեմբերը նա եղել է խորհրդի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Synaptics ընկերության պատվավոր նախագահ:

2003-2008թթ.-ին Ֆաջինը եղել է Foveon ընկերության տնօրեն, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: Դա այն ընկերությունն է, որ մշակել է բեկումնային տեխնոլոգիա լուսազգայուն մատրիցի համար: 2008թ.-ին Sigma Corporation-ը ձեռք է բերում Foveon ընկերությունը: Ներկայումս Ֆաջինը գիտակցության ուսումնասիրությանը նվիրված §Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին¦ շահույթ չհետապնդող հիմնադրամի նախագահն է։

Ֆոտոարխիվ