Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Լուի Պուզեն

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2016 թվականի դափնեկիր

lp-bw

Լուի Պուզեն

Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը

Լուի Պուզենը ծնվել է 1931 թվականին Ֆրանսիայում։ Նա հայտնագործել է դեյտագրամը (հաղորդակցություն առանց կապի) և համարվում է համացանցի նախահայրերից մեկը: Ավարտել է Փարիզի École Polytechnique-ը։

Լուի Պուզենը միջազգային համբավ է ձեռք բերել որպես համակարգչային հաղորդագրության և ցանցային տեխնիկայի փորձագետ։ Իր կարիերայի մեծ մասը նա նվիրել է համակարգչային համակարգի նախագծմանը  և  իրականացմանը, ինչպիսին է CTSS- առաջին՝ ժամանակը բաշխող խոշոր համակարգը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, կամ ֆրանսիական CYCLADES համակարգչային ցանցը և դեյտագրամի վրա հիմնված փաթեթային կոմուտացիոն ցանցը։ Նրա աշխատանքը օգտագործվել  է Ռոբերտ Կահանի, Վինտոն Սերֆի և այլոց կողմից համացանցում՝ TCP/IP պրոտոկոլների զարգացման մեջ։

Բացի բարձրակարգ մասնագետների առաջատար թիմերում զբաղեցրած իր պաշտոնից, Լուի Պուզենը միջազգային ասպարեզում հայտնի է նաև իր մասնակցությամբ վաղ շրջանի ցանցային ստանդարտացման աշխատանքներում` IFIP, ISO և CCITT, և իր բազմաթիվ հրապարակումներով, որոնցից շատերը դարձել են համակարգչային ցանցի վերաբերյալ դասընթացների ուսումնական նյութեր: Դասախոսի նրա փորձը բարձր է գնահատվում՝ մասնավորապես բարդ թեմաները, առարկաները հասանելի  և պարզ ձևով մատուցելու համար։

Նա հրապարակել է ավելի քան 80 հոդված և մեկ գիրք համակարգչային ցանցի վերաբերյալ, ինչպես նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ IFIP Silver Core, ACM SIGCOMM, IEEE Internet,ISOC Hall of Fame, and Chevalier of Légion d’Honneur.

Լուի Պուզենը համացանցի և համաշխարհային սարդոստայնի հինգ նախահայրերից  մեկն է, ով պարգևատրվել է Էլիզաբեթ Թագուհու 1-ին մրցանակով ճարտարագիտության համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնել է այդ մրցանակը, որպես Նոբելյան մրցանակին ուղեկցող մրցանակ ճարտարագիտության նշանակությունը բարձրացնելու համար։ 2013 թվականի հունիսի 25-ին Լուի Պուզենը ստացել է այդ մրցանակը Բուկինգհեմյան պալատում Էլիզաբեթ II թագուհուց։

2012 թվականին Լուի Պուզենը և Շանտալ Լեբրումենտը՝ իր կինը հիմնել են Open-Root կազմակերպությունը՝ առաջարկելով կառավարման վերին մակարդակի դոմեյների (TLD) անունների նոր բիզնես մոդել՝ ICANN-ից անկախ։ TLD-ները վաճառվում են, այլ ոչ թե վարձակալվում, և չեն կարող բռնագրավվել ԱՄՆ Հատուկ ծառայությունների կողմից։