Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Թոնի Ֆադել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2017 թվականի դափնեկիր

Tony_Fadell_bio

Թոնի Ֆադել

Թոնի Ֆադել – «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող:

Թոնի Ֆադելը ծնվել է 1969 թվականի մարտի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1991 թ․ նա ավարտել է Միչիգանի համալսարանը, Համակարգչային ճարտարագետ բակալավրի կոչումով։

Թոնի Ֆադելը հայտնի է որպես գյուտարար, դիզայներ, ձեռներեց և հրեշտակ ներդրող։

Լինելով երաժշտության սիրահար, Ֆադելը մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագակրիչի հայտնագործման ուղղությամբ։ Իր սեփական սթարտափի համար ֆինանսավորում փնտրելու ժամանակ 2001 թ․ նա համագործակցության հրավեր է ստանում Apple ընկերությունից, սակայն ներկայացնելով Apple-ը իր դիզայնով, նա, Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստանում Հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում։ 2006-2008 թթ նա աշխատել է Apple ընկերության IPod բաժնի ավագ փոխնախագահ և հայտնի է, որպես «IPod-ի հայրերից մեկը»։

Երբ Սթիվ Ջոբսը որոշեց տեղափոխվել բջջային հեռախոսների ոլորտ, Ֆադելը նշանակվեց նոր նախագծի ղեկավար։ IPod-ին հեռախոսի գործառույթ ավելացնելու ջանքերը տապալվեցին, սակայն Ֆադելը և իր թիմի աշխատելով նախագծի վրա դարձրեցին այն բջջային հեռախոս ներկառուցված IPod-ով և ստեղծեցին խաղի կանոնները փոխող մի սարք՝ IPhone։ Արդեն երկրորդ անգամ է, որ Ֆադելը և իր Apple-ի թիմը խաղտում են էլեկտրոնային սարքավորումների շուկայի հավասարակշռությունը և Apple կանգնեցնում են ամենավարձատրվող ընկերություն դառնալու ճանապարհին։

2008 թ․ Ֆադելը լքում է Apple-ը։

2010 թ․ մայիսին նա հիմնում է Nest Labs ընկերությունը, որը 2011 թվականին հայտարարում է իր առաջին արտադրանքի մասին՝ Nest Learning Thermostat, դրանից հետո ծխի հայտնաբերող սարքի և անվտանգության համակարգի հայնտնագործություններն են հետևում։ Ֆադելը հեղինակել է ավելի քան 300 արտոնագիր։

2012 թ․ նա ստանում է «Ալվա» մրցանակ, որպես «հաջորդ մեծ սերիական գյուտարար»։

2014 թ․ Googlе-ը գնում է Nest կազմակերպությունը 3.2 միլիարդ դոլարով։ Ֆադելը շարունակում է համագործակցել Googlе-ի հետ, սակայն որոշ ժամանակ հետո հրաժարվում է։

2014 թ․ Թոնի Ֆադելը ընդգրկվել Աշխարհի Թոփ 25 Էկո-նորարարների ցանկում։

2016 թ․ Ֆադելը հանդիսանում է Actev Motors երիտասարդ նախագծի համահիմնադիը, որը ստեղծում է երեխաների համար ամբողջությամբ էլեկտրոնային խելացի կարդ-մեքենաներ։