2013 թ. նոյեմբերի 15-ին փոստային շրջանառության մեջ է դրվել 2 նամականիշ և 1 նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը» թեմային:
Նամականիշների վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը:
Երկու նամականիշների հետ մեկտեղ, երեք տարին մեկ թողարկվում է փոստային բացիկ, երեք նախորդ մրցանակակիրների լուսանկարներով: