Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ցուգիո Մակիմոտո. Իմ երազանքն է եղել, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն ՏՏ ոլորտում

Ցուգիո Մակիմոտո

Ցուգիո Մակիմոտո. Իմ երազանքն է եղել, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն ՏՏ ոլորտում

By In Նորություններ On August 15, 2014


«Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն, դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին այսօր Երեւանում շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ցուգիո Մակիմոտոն Երեւանում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Դոկտոր Ցուգիո Մակիմոտոն այսօր հանդիպել է ՀՊՃՀ-ի ղեկավար անձնակազմի, ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԲՈՒՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրել է Պոլիտեխնիկի պատմությունը, ձեռքբերումները, հիմնական ուղղությունները եւ նպատակները:
Ցուգիո Մակիմոտոն նշել է, որ Հայաստանն իր համար առաջնահերթ է համարում ՏՏ ոլորտը: Նրա կարծիքով, այս հարցում մեծ ներդրում է ունեցել համալսարանը:
«Այս ոլորտն առաջնահերթ է նաեւ Ճապոնիայի համար: Իմ երազանքն էր, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն այս ոլորտում, մասնավորապես, ուսանողների փոխանակման եւ համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ» – ասել է նա:
Նշենք, որ Ցուգիո Մակիմոտոն այս տարվա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է:

Աղբյուրը՝  http://www.itel.am/am/news/6059


About the Author

admin

Leave a comment